воскресенье, 19 января 2014 г.

Դիջիպատում 2013

Իմ Սեպտեմբերը անսովոր էր, որովհետև, արդեն օգոդտոսից դարձել էի Իջևան Արտ Ֆեստիվալի համադրողը, և ողջ ժամանակս տրամադրում էի փառատոնի կազմակերպչական գործունեությանը:
Իջևան քաղաքը և քանդակի սիմպոզիումը ինձ համար, հոմանիշներ են, քանի որ երեք տարի 1989-91 թվականները, ես մասնակցել եմ սիմպոզիումներին: Այդ տարիները եղել են հրաշալի ժամանակներ` լեցուն ստեղծագործական աշխատանքով: Իջևանը արվեստով լի, գեղեցիկ, մաքուր, ինքնատիպ քաղաքշինությամբ քաղաք էր: Զարմանալի ժամանակաշրջան էր, երբ ղեկավարը` Ջեմմա Անանյանը հայրենասեր ու արվեստասեր էր, իսկ կազմակերպիչը` Սարո Սարուխանյանը արվեստի նվիրյալ: Եվ այդ տանդեմը յոթ տարիների ընթացքում հնարավորություն էր ստեղծել տարբեր երկրներից, տարբեր մտածողություն ունեցող արվեստագետների` աշխատել, ստեղծագործել ազատ, ներածին ուժերի չափ, դրա արդյունքում Իջևանը դարձավ քանդակների քաղաք, իր ինքնատիպ աշխատանքներով:

Ինսունականներից հետո բարոյահոգեբանական վիճակը, առկա խնդիրները, անդրադարձան ոչ միայն քաղաքի այլև սիմպոզիումների շնորհիվ ստեղծված քանդակների վրա: Դրանք մարդկանց պես դարձան անտեսված ու անպաշտպան: Արդյունքում` վնասվեցին, կոտրվեցին, ոմանք էլ անհետացան` որոնց թվում նաև իմ երկու աշխատանքները: Քանդակների այգին վերականգնելու փորձեր արվել էին, սկայան դրանք լուրջ արդյունքներ չէին տվել:
Ինձ բախտ վիճակվեց լինել Իջևան Արտ Ֆեստիվալի համադրողը, որն ինձ  հնարավորություն տվեց մասնակից լինել այգու  քանդակների վերականգման, վերադասավորման աշխատանքներին, դրանով իսկ, հոգուս պարտքը տալ Սարո Սարուխանյանին և մյուս քանդակագործ ընկերներիս ովքեր արդեն չկան:
Քաղաքային զբոսայգու սոճիներից մեկը դարձրեցիՀիշատակի ծառ”, որի վրա կապվում էին ժապավեններ այն մարդկանց անուններով, որոնք իրենց ավանդն են ներդրել Իջևանի քանդակի սիմպոզիումի և ներկայիս արվեստի փառատոնի իրականացման գործում: Առաջին երկու ժապավենների վրա գրվեցին այս գործի մեծ երախտավորներ՝ քանդակի սիմպոզիումի ոգեշնչող և կազմակերպիչ, արվեստաբան Սարո Սարուխանյանի և Իջևանի շրջխորհրդի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի անունները: Ինչպես նաև կապվեցին միքանի ժապավեններ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի անվամբ:
Սիմպոզիումի վերածնունդ կարելի է համարել այն փաստը, որ չորս քանդակագործներ ստեղծեցին նոր աշխատանքներ Իջևան քաղաքի համար: Բայց դա քաղաքի վերածնունդ չէր, դրա համար պակասում էր տոնական տրամադրությւոնն ու գույները: Եվ այդ կարևոր գործը կարող էին իրականացնել մեր դպրոցի սաները, որոնք մեծ փորձառություն ունեն որմնանկարների ստեղծման գործում, և ունեն ազատ ու գունագեղ մտածելու կարողություն: Գույնն ու տոնը սկսվեցին Սպորտ դպրոցի պատերից, Դպրոցի սաները ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Մանուկյանի հետ ժամանեցին Իջևան /որտեղ Լուսինեն կարծես թե բոլորի հոգատար մայրն էր/,  որտեղ երեխաները  ուսուցիչնոր Արման Գրիգորյանի և Կարեն Բորեցյանի հետ միասին  նկարազարդեցին հսկայական պատերը: Դա իրենց նվերն էր Իջևան քաղաքին: Հաջորդ նվերը` շենքի միջանցիկ մուտքի` դալանի նկարազարդումն էր, որ նույնիսկ շարունակվում էր մինչև բուն փառատոնի օրը:  
Անդրադառնով բուն փառատոնի օրվան Մեր  Դպրոցը իր մասնակցությունն ունեցավ նաև իր ուսուցչական երգչախմբով, նրանք ջերմացրին հանդիսատեսին, և ողջ համերգի ընթացքում հայկական ավանդական պարեր էին սովորեցնում իջևանցի փոքրիկներին: փառատոնի օրը Իջևան էր եկել նաւ Տիար Բլեյանը` ով ինչպես միշտ կանգնած էր իր սաների ու ուսուցիչների կողքին:
Այսպիսով փառատոնի ավարտից հետո ես վերադարձա հարազատ դպրոցս Նոյեմբեր ամսին, ու միանագմից լծվեցի Նոր պրոեկտի իրականացմանը, որն էր ` “Բարև Պարոն Պիկասո”-ն: Ու աշակերտներիս հետ միասին ստեցծեցինք կլոր քանդակ, որը ձուլվեց գիպսից, արտ-օբյեկտ` Առլեկին, կախվող տարածական նկարչութուն Հեռնիկայի թեմայով և ևս մի քանի աշխատանքներ:

Իսկ հետո քանի-որ տարին ավարտվում էր, Ամանորի կապակցությամբ ստեղծեցինք “Ցանկությունների ծառը` Մուրազածառ” և այսպես ցանկություններով ու երազանքներով լի մտանք 2014 թվական:
Հերիքնազ Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий