вторник, 25 февраля 2014 г.

Առանց Ստի

Ուրախ եմ տեղեկացնել որ այսօր 25.02 տեղի ունեցավ ՄԻՀՐ թատրոնի "Առանց Ստի" ներկայացումը:
Որին մասնակից էին ՄՍԿՀ-ի  սաներից` Լուսինե Գալստյանը և Աստղիկ Մամիկոնյանը, ովքեր իրենց երաժշտական տաղանդով պայլեցին,  ՀայԱրտ Մշակութային կենտրոնում:


Հարգանքներով "Միհրի Հորաքույր"











воскресенье, 19 января 2014 г.

Դիջիպատում 2013

Իմ Սեպտեմբերը անսովոր էր, որովհետև, արդեն օգոդտոսից դարձել էի Իջևան Արտ Ֆեստիվալի համադրողը, և ողջ ժամանակս տրամադրում էի փառատոնի կազմակերպչական գործունեությանը:
Իջևան քաղաքը և քանդակի սիմպոզիումը ինձ համար, հոմանիշներ են, քանի որ երեք տարի 1989-91 թվականները, ես մասնակցել եմ սիմպոզիումներին: Այդ տարիները եղել են հրաշալի ժամանակներ` լեցուն ստեղծագործական աշխատանքով: Իջևանը արվեստով լի, գեղեցիկ, մաքուր, ինքնատիպ քաղաքշինությամբ քաղաք էր: Զարմանալի ժամանակաշրջան էր, երբ ղեկավարը` Ջեմմա Անանյանը հայրենասեր ու արվեստասեր էր, իսկ կազմակերպիչը` Սարո Սարուխանյանը արվեստի նվիրյալ: Եվ այդ տանդեմը յոթ տարիների ընթացքում հնարավորություն էր ստեղծել տարբեր երկրներից, տարբեր մտածողություն ունեցող արվեստագետների` աշխատել, ստեղծագործել ազատ, ներածին ուժերի չափ, դրա արդյունքում Իջևանը դարձավ քանդակների քաղաք, իր ինքնատիպ աշխատանքներով:

четверг, 28 ноября 2013 г.

Քանդակ /մոդուլ, 10-րդ դաս./


ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ « Քանդակ »
Մոդուլի դասիչը

Մոդուլի նպատակը
Մոդուլի նպատակն է սովորողին ուսուցանել քանդակի հիմունքները:

Մոդուլի տևողությունը 144 ժամ
տեսական 10 ժամ                      գործնական 134 ժամ

Մուտքային պահանջները
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնա­կան մասնագիտական գիտելիքներ պետք չեն:

Քանդակ /մոդուլ, 11-րդ դաս./


ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ « Քանդակ »
Մոդուլի դասիչը

Մոդուլի նպատակը
Մոդուլի նպատակն է սովորողին ուսուցանել քանդակի հիմունքները:

Մոդուլի տևողությունը 144 ժամ
տեսական 10 ժամ                      գործնական 134 ժամ

Մուտքային պահանջները
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնա­կան մասնագիտական գիտելիքներ պետք չեն: